Լավագույն գիտական հոդված մրցույթի ամփոփում

2018-02-28T10:04:41+00:00

Ֆրանս-Հայկական Զարգացման Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ալաին Տուհադյանը 2017թ. նոյեմբեր ամսին հայտարարված լավագույն գիտական հոդված մրցույթի հաղթող Նարե Սմբատյանին որպես մրցանակ շնորհեց 100 000 ՀՀ դրամ:
Մրցույթի թեման՝ «Ծագումով հայ սիրիացի փախստականների սոցիալ-տնտեսական վերաինտեգրումը ՀՀ-ում»:
Շնորհակալություն ենք հայտնում մրցույթին մասնակցած բոլոր հոդվածագիրներին: