ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Կայուն զարգացման հայկական հիմնադրամը (ԿԶՀՀ) նախկինում Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ, ստեղծվել է 2004 թվականին Սոցիալական Օգնության Հայկական Միության կողմից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը:
ԿԶՀՀ-ի հիմնական նպատակներն են՝
- նպաստել սոցիալական, մշակութային, կրթական եւ գիտական, նախաձեռնությունների իրականացմանը
- մշակել, աջակցել և իրականացնել Հայաստանի կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր
- ապահովել եւ խթանել տարբեր ոլորտներում շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը
Իր ստեղծումից ի վեր ԿԶՀՀ-ն իրականացրել է ավելի քան 300 զարգացման ծրագիր՝ միջազգային, եվրոպական և տեղական գործընկերների հետ. Եվրոպական Միություն, Համաշխարհային բանկ, Մակ-ի գրասենյակներ, Ներգաղթի և ինտեգրացիայի ֆրանսիական գրասենյակ, Միգրացիայի և փախստականների Գերմանիայի դաշնային գրասենյակ, Վեոլիա հիմնադրամ, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Լեհաստանի և Գերմանիայի դեսպանատներ և այլն: