Հատուկ կրթական համալիրի վերափոխումը Ռեսուրս կենտրոնի2019-03-14T14:27:24+00:00

Project Description

Վայրը՝ Երևան, ՀՀ

Ընդհանուր նպատակը՝ նպաստել երեխաների վարքագծի և սոցիալական խնդիրների լուծմանը, նվազեցնելով Հատուկ կրթական համալիրի երեխաների թիվը

Հատուկ նպատակներ՝

  • Նպաստել վարքային և սոցիալական խնդիրներ ունեցող երեխաների ներկա իրավիճակի բարելավմանը` «Հատուկ կրթական համալիրի» «Ռեսուրս կենտրոնի» վերափոխման պլանի մշակման և ներդրման միջոցով,
  • խթանել ռիսկային երեխաների ինտեգրումը հասարակության մեջ և հանրակրթական դպրոցներում կանխարգելիչ միջոցառումների մեթոդաբանության և անհատական աջակցության մշակման միջոցով:

Ծրագրի գործողությունները՝

  • Արդեն մշակված «Ինչ պետք է իմանան անցանկալի վարքի մասին մանկավարժները» ՀՀ կառավարության հաստատմանը` հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկ օգտագործելու նպատակով
  • Միաժամանակ անցկացնել վարքային և սոցիալական խնդիրներ ունեցող երեխաների ուսումնասիրություն (ծննդավայր, նրանց հաճախած դպրոցները 2016-2018 ուս. տարիներին, նրանց տարիքը, սեռը, պատմությունը, ընտանեկան խնդիրները)
  • Իրականացնել 2016-2018թթ ուսումնական տարվա ընթացքում Հատուկ կրթական համալիրից հանրակրթական դպրոց վերադարձած երեխաների թվաքանակի ուսումնասիրություն
  • Հաստատված ձեռնարկը բաժանել ուսումնական մոդուլների` հրավիրելով ձեռնարկը կազմած մասնագետին
  • կազմակերպել դասընթացներ դպրոցների կրթական բաժնի պատասխանատուների համար, ովքեր մտահոգված են երեխաների հակասոցիալական վարքագծով՝ ներգրավելով հոգեբան և սոցիալական աշխատող
  • Ռեսուրս կենտրոնի համար նոր կանոնադրություն և ֆինանսական ընթացակարգ մշակել՝ ներգրավելով իրավաբան և ֆինանսական մասնագետ
  • Կազմակերպել հանրային քննարկումներ` մշակված նոր կանոնադրության վերաբերյալ
  • Մշակված կանոնադրությունը ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը

Ծրագրի արդյունքներ

  • Ռեսուրս կենտրոնը կունենա օրինակելի նոր կանոնադրություն և ֆինանսական ընթացակարգ
  • Ծրագրի շրջանակներում կստացվեն 2016-2018 ուսումնական տարվա ընթացքում Հատուկ կրթական համալիրից դպրոց վերադարձած երեխաների թվաքանակի ճշգրիտ տվյալները
  • Կրթության գծով պատասխանատուները ավելի պատրաստ կլինեն արձագանքել երեխաների հակասոցիալական վարքագծի խնդիրներին
  • Ռեսուրս կենտրոնը կունենա պրոֆեսիոնալ հոգեբան և սոցիալական աշխատող