Հայաստանում վարքային խնդիրներ ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների բարելավում2019-01-23T15:17:17+00:00

Project Description

Իրականացնող կազմակերպություն`Կայուն զարգացման հայկական հիմնադրամ

Իրականացնող գործընկերներ`ՀՀ Կրթության և Գիտության նախարարություն, Վարքային խնդիրներով երեխաների հատուկ կրթական համալիր

Տևողությունը` 12 ամիս

Վայրը`Երևան, ՀՀ

Ընդհանուր նպատակը` Խթանել վարքային և սոցիալական խնդիրներ ունեցող երեխաների իրավունքները` Հայաստանում զարգացնելով կրթական և վերականգնողական ծառայությունները:

Թիրախային խմբերը` Վարքային և սոցիալական խնդիրներով երեխաները և նրանց ընտանիքները

Հատուկ նպատակները`

  • Հզորացնել ոլորտում աշխատող մասնագետների կարողությունները` ձևավորելով մեթոդիստների թիմ, որոնք կարող են հանդես գալ ոչ միայն որպես ծառայություն տրամադրող, այլ նաև որպես դասընթացավարներ և մեթոդիստներ, այդպիսով աջակցելով մեթոդաբանական ռեսուրս կենտրոնի զարգացմանը:
  • Ապահովել որակյալ կրթական և վերականգնողական ծառայություններ վարքային խնդիրներով երեխաների համար` մշակելով և համապատասխանեցնելով վերականգնողական մեխանիզմը և մեթոդները:
  • Խթանել վտանգի տակ գտնվող երեխաների ինտեգրումը իրենց բնական միջավայրում և հանրային դպրոցներում` համայնքային մակարդակում ապահովելով որակյալ մասնագետի առկայություն կրթական, վերականգնողական և ինտեգրման ծառայություններում:

Ծրագրի նկարագրությունը`

Ծրագիրը կհզորացնի և կուժեղացնի քաղաքացիական հասարակությանը և կօգնի երեխաների իրավունքների պաշտպանության առկա հաստատություններին դառնալ երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ ուժ:

Ծրագրի գործողությունները, որոնք ուղղված են խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, աջակցում են հասարակության ներառվածությանը` փորձի ձեռք բերման նպատակով սկսելով երկխոսություն և կամուրջ կապելով պետական մի շարք կառույցների և շահագրգիռ կողմերի միջև և վերլուծելով իրավիճակը, որն առնչվում է Հայաստանում վարքային և սոցիալական խնդիրներ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին:

Ծրագիրը կկապակցվի առկա ինտեգրման սոցիալական ծառայությունների, վերականգնողական կենտրոնների, ցերեկային և գիշերային խնամքի և պաշտպանության հաստատությունների և անչափահասների արդարադատությանն առնչվող այլընտրանքային ծրագրերի հետ: Մշակված ուղղորդման մեխանիզմը կկցվի առկա պետական, համայնքային և հասարակական կառույցներին և կտրամադրի արդյունավետ համագործակցության մոդել:

Ակնկալվող արդյունքներ

  • 10 մասնագետ վերապատրաստվել և ստացել են դասընթավարի և մեթոդիստի որակավորում:
  • ՀՀ 10 շրջաններից 100 մասնագետ ավելացրել են իրենց կարողությունները դեռահասների շրջանում վարքային խնդիրների կանխարգելման և վերականգնման հարցում:
  • Դեռահասների շրջանում վարքային խնդիրների գնահատման, միջամտության և հաշվետվողականության գնահատման գործիքաշարը մշակվել, փորձարկվել և կիրառվել է:
  • Թիվ 1 հատուկ կրթակահամալիրում Ռեսուրս կենտրոնի գործողություններին նվիրված սենյակը վերանորոգվել և վերազինվել է:
  • Թիվ 1 հատուկ կրթակահամալիրի երեխաների քանակը նվազել է:

Ծրագիրը չի կենտրոնացնի իր հետագա ջանքերը միայն ռեսուրս կենտրոնի կարողությունների հզորացմանը, սակայն կանխարգելման նպատակներից ելնելով` կշեշտադրի նաև երեխաների ընտանիքների հետ տարվող աշխատանքը:

Ծրագիրը ֆինանսավորվել է Սոցիալական Օգնության Հայկական Միության և Կայուն զարգացման հայկական հիմնադրամի կողմից, համաֆինանսավորվել՝ Սուրբ Սարգիս Բարեգործական Հիմնադրամի կողմից: