Նորություններ

Հանդիպում Ժիրայր Շաղոյանի և Արման Ներսեսյանի հետ

  |   Նորություններ

⚽🥅 «Սպորտային սերունդ 2021» ծրագրի հյուրերն էին ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Հանդիպում ը և դարպասապահ Արման Ներսեսյանը:

Դժվար է նկարագրել, թե ինչպիսի ջերմ և ուրախ մթնոլորտում անցավ այս հանդիպումը: Մեր ֆուտբոլիստները անմոռանալի հիշողություններ պարգևեցին երեխաներին՝ կիսվելով իրենց փորձով և պարզապես ֆուտբոլի մասին զրուցելով:

Ժիրայրն ու Արմանը փոքրիկ խաղեր և վիկտորինա անցկացրեցին, որոնց արդյունքում գնդակներ նվիրեցին երեխաներին:⚽

Շնորհակալություն ենք հայտնում Ժիրայր Շաղոյանին, Արման Ներսեսյանին, ինչպես նաև FC BKMA Yerevan-ին  այս գեղեցիկ համագործակցության համար:⚽🥅

Ծրագիրն իրականացվում է Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի կողմից «Երեխաների համար ՈՒԵՖԱ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: