Նորություններ

Շառլ Ազնավուրի անվան դասարան Հրազդանի թիվ 11 դպրոցում

  |   Նորություններ

Հրազդանի թիվ 11 դպրոցում պաշտոնապես բացվեց ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար նախատեսված Շառլ Ազնավուրի անվան դասարանը։

Ծրագիրն իրականացվել է Ֆրանս-հայկական զարգացման և Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամների համագործակցության արդյունքում։

Աշակերտները այս դասարանում շաբաթվա բոլոր օրերին 2 ժամով ֆրանսերեն կսովորեն, իսկ նրանք ովքեր կցանկանան ավելի խորացնել իրեն գիտելիքները կկարողանան անվճար հիմունքներով հավելյալ պարապմունքների մասնակցել։ Դասարանը հագեցած է ժամանակակից տեխնիկայով և ֆրանսերեն գրականությամբ: