Նորություններ

«Շրջակա միջավայրի պահպանումը սկսվում է դպրոցից» ծրագրի փակումը

  |   Նորություններ

Սույն թվականի դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Շրջակա միջավայրի պահպանումը սկսվում է դպրոցից» ծրագրի հանդիսավոր փակման արարողությունը: Փակմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քլեր Լը Ֆլեշեն, Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Քրիստիան Լըֆեն, ՖՀԶՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալաին Տուհադյանը և համանախագահ Անդրանիկ Հարությունյանը: Ծրագրի ընթացքում աշակերտների վերամշակած լավագույն գործերը ցուցադրված էին «Արվեստ թափոններից» խորագրի ներքո: