«Շրջակա միջավայրի պահպանումը սկսվում է դպրոցից» ծրագիր
Ֆրանս-Հայկական Զարգացման Հիմնադրամը Վեոլիա հիմնադրամի հետ համատեղ մեկնարկում է նոր ծրագիր, որի ընթացքում կանցկացվեն հետաքրքրաշարժ և ուսուցողական սեմինարներ Երևան քաղաքի հանրակրթական 5 ֆրանկոֆոն դպրոցներում:
Սեմինարների նպատակն է դպրոցականներին իրազեկ դարձնել շրջակա միջավայրի պահպանման մարտահրավերներին և թափոնների նվազեցման կարևորությանը:
Ծրագիրը ֆինանսավորվել է Վեոլիա Հիմնադրամի կողմից: