Նորություններ

Սպորտային մարտահրավեր

  |   Նորություններ
10-18 տարեկան ես և սիրում ես սպորտը, ապա այս մարտահրավերը քեզ համար է: 🤸‍♂️
Նկարիր քեզ 2 րոպեն չգերազանցող տեսանյութում և ցույց տուր բոլորին, թե ինչ անհավանական սպորտային հնարքների ես տիրապետում:🎥
Ամենաանհավանական հնարքներ կատարողները կստանան նվերներ: Նվերների թվում է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 2020 թ.-ի գնդակի փոքր կրկնօրինակը:⚽️
Պարտադիր պայմաններ`
🥎սպորտային հնարքդ պետք է լինի անվտանգ բոլորի համար,
🥎տեսանյութը պետք է չգերազանցի 2 րոպեն,
🥎մարտահրավերը սկսելուց առաջ անպայման հայտարարիր անունդ և ասա՝ «Սպորտային սերունդը ես եմ», իսկ վերջում` «Հերթը քոնն է»,
🥎տեսանյութը տեղադրիր այս հրապարակման մեկնաբանություններում, նշիր ընկերներիցդ մեկին և իհարկե հետևյալ հեշթեգները` #GenerationSport #UEFAFoundation #AF4SD,
🥎կիսվիր այս հրապարակումով քո էջում:
Լավագույն հնարքները կընտրվեն 2021թ.-ի ապրիլի 15-ին:
Հաջողությու՛ն ենք մաղթում բոլորին:
⚽️Ծրագիրն իրականացվում է Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի կողմից «Երեխաների համար ՈՒԵՖԱ» հիմնադրամի ֆինանսավորմամբ:⚽️