Նորություններ

Ֆրանսերենի անվճար դասընթաց դպրոցականների համար

  |   Նորություններ

Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամն առաջարկում է Ֆրանսերենի անվճար դասընթաց դպրոցականների համար 2 ամիս տևողությամբ:

Երեխաները կզարգացնեն ֆրանսերենի գիտելիքները հետաքրքրաշարժ և ինտերակտիվ մեթոդների շնորհիվ:
Դասերը տեղի կունենան շաբաթական 2 անգամ՝ սկսած 2018 թվականի նոյեմբերի 12-ից: Յուրաքանչյուր դասի տևողությունը՝ 1,5 ժամ:

Տեղերը խիստ սահմանափակ են: Դասընթացը նախատեսված է IV-VIII դասարանի աշակերտների համար:
Շտապե՛ք գրանցվել` զանգահարելով  010 20 18 40 հեռախոսահամարին: