Նորություններ

«Ֆրանսիական Աքաղաղ» մրցույթի մրցանակաբաշխություն

  |   Նորություններ

Այսօր Փարիզ հյուրանոցում տեղի ունեցավ «Ֆրանսիական Աքաղաղ» ֆրանսերեն լեզվի մրցույթի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Մրցույթն իրականացվել է«Ֆրանկոֆոնիայի ամիսը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Մեր ծրագիրը կյանքի կոչվեց Սոցիալական Օգնության Հայկական Միության (AAAS, Paris, France http://www.aaas.fr/en/home) բարձր հովանավորությամբ:
Ծրագրի նպատակն էր խթանել ֆրանսերեն լեզվի տարածումը աշակերտների շրջանում:
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մրցանակակիրներին: Արժևորենք մեր երեխաներին՝ հնարավորություն տալով և անշեղորեն ուղղորդելով դեպի նպատակակետ: Ոգևորենք նրանց՝ այսպիսի դրական արդյունքներ ունենալու համար:
Հպարտ ենք մեր աշակերտների փայլուն գիտելիքներով: