Նորություններ

«Ֆրանսիական աքաղաղ» ֆրանսերեն լեզվի մրցույթ

  |   Նորություններ

Ֆրանսիայի Սոցիալական Օգնության Հայկական Միությունը և Ֆրանս-Հայկական Զարգացման Հիմնադրամը հայտարարում են Ֆրանսերեն  լեզվի  մրցույթ Երևան քաղաքի ֆրանսերեն ուսուցանող հանրակրթական դպրոցների 4-ից 12-րդ դասարանների աշակերտների համար:

Ցանկանու՞մ եք մասնակցել: Շտապե՛ք գրանցվել ձեր դպրոցի ցանկում մինչև 2018թ. մարտի 14-ը:

Մրցույթի առաջին փուլը տեղի կունենա սույն թվականի մարտի 20-ին:

Հաղթողներին կշնորհվեն պատվոգրեր և մրցանակներ:

Մրցույթի կանոններին ծանոթանալու համար կարող եք դիմել ձեր դպրոցի պատասխանատուին: