Նորություններ

2019թ. Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում Երևանի թիվ 1 Հանրապետական հատուկ կրթահամալիրի զարգացման տեսլականի վերաբերյալ

  |   Նորություններ

Դեկտեմբերի 22-ին Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում Երևանի թիվ 1 Հանրապետական հատուկ կրթահամալիրի զարգացման տեսլականի վերաբերյալ:
Աշխատաժողովը կազմակերպվել էր «Հատուկ կրթական համալիրի վերափոխումը Ռեսուրս կենտրոնի» ծրագրի շրջանակներում:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գ. Մամիկոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Ս. Ազատյանը, ՀՀ ՄԻՊ գրասենյակի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակից Ի. Շահբազյանը, Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ա. Ստեփանյանը, ծրագրի իրավական խորհրդատու Թ. Հովսեփյանը, սոցիալական աշխատող Ա. Դանոյանը, դասընթացավար Ծ. Թադևոսյանը և Երևանի թիվ 1 Հանրապետական հատուկ կրթահամալիրի տնօրեն Շ. Գուլասարյանը: