Մատչելի ոչ ֆորմալ կրթություն
2015 թ․ օգոստոսի 9-ից 14-ը Հայաստանում առաջին անգամ վերապատրաստվեցին հայերեն ժեստերի լեզվին տիրապետող ոչ ֆորմալ կրթության դասընթացավարներ՝ ոչ ֆորմալ կրթությունը մատչելի դարձնելով լսողության խանգարումներ ունեցող անձանց համար:
16 մասնագետ ՀՀ մարզերի, Երևանի և Արցախի հասարակական կառույցներից, հատուկ և ներառական դպրոցներից և վերականգնողական կենտրոններից վերապատրաստվեցին որպես ոչ ֆորմալ կրթության դասընթացավարներ:
Ծրագիրը իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանատան հետ համատեղ: