ԽՈՒԼԵՐ`ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց համար ուսումնական և սոցիալական ինտեգրման կենտրոն

Category

Implemented Projects, Իրականացված ծրագրեր

About This Project

2008 թվականին «Խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց համար ուսումնական և սոցիալական ինտեգրման կենտրոնի» շրջանակներում ստեղծվեց Դիալոգ կենտրոնը։

Դիալոգ կենտրոնի ուսումնական և սոցիլական ինտեգրման ծառայությունները ապահովում էին  իրավական, հոգեբանական աջակցություն, կազմակերպում էին գրականության և ժեստերի լեզվի դասընթացներ՝ նպատակ ունենալով նպաստել խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց վերաինտեգրմանը հասարակության մեջ։

Շուրջ 800 խուլ և թույլ լսողություն ունեցող անձինք ծրագրի շահառուներն են։

Ծրագրի տևողությունը` 3 տարի 6 ամիս

Միջոցառումներ`

  • Խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց վարորդական իրավունք ունենալու վերաբերյալ իրավական առաջարկը մշակվել և ներկայացվել է ՀՀ կառավարությանը և արժանացել է հավանության։
  • Հայերեն ժեստերի լեզվի ճանաչման իրավական առաջարկը ներկայացվել է ՀՀ կառավարությանը և ընդունվել է Խորհրդարանի կողմից։
  • Ժեստերի լեզվի թարգմանիչների լիցենզավորման գործընթացը մշակվել և ներկայացվել է ՀՀ կառավարությանը և հավանության արժանացել ՀՀ Արդարադատության նախարարության կողմից։
  • Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների վերապատրաստման համար ուսումնական մոդուլ և ձեռնարկ է մշակվել և տարածվել։
  • Ոչ ֆորմալ կրթությունը դարձավ հասանելի խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց համար՝ հայերեն ժեստերի լեզվի ուսուցիչների վերապատրաստման միջոցով։
  • Ավելի քան 800 գրանցված շահառուներ։

Արդյունքները։

  • 2320 ուղեկցման ծառայություններ
  • Ժեստերի լեզվով 1068 սեմինար
  • 300 անձ մասնակցել է ժեստերի լեզվի դասընթացներին
  • Խուլ անձանց համար 219 մասնագիտական վերապատրաստում
  • Սոցիալական աշխատողի կողմից իրականացված 875 հանդիպում
  • Հոգեբանների կողմից իրականացված 871 հանդիպում
  • 885 իրավական խորհրդատվություն
  • «Երկու ճանապարհ» ֆիլմը խուլ անձանց մասին նկարահանվել և արժանացել է «Ոսկե Ծիրան» հատուկ մրցանակի։

Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվել է Սոցիալական Օգնության Հայկական Միության (ՍՕՀՄ)կողմից։

 

«Դիալոգ» ծրագիրը շարունակվում է

Ծրագրի անվանում՝ Նոր «Դիալոգ» կենտրոն
Իրականացնող կազմակերպություն՝ Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ
Տևողություն՝ 2008 թ.-ի հունվարի 2-ից առ այսօր
Իրականացման վայր՝ Երևան, ՀՀ
Թիրախ խումբ` «Դիալոգ» կոնտրոնում գրանցված ավելի քան 800 խուլ և թույլ լսող շահառուների և նրանց ընտանիքի անդամները

Կենտրոնի հիմնական գործունեությունը ուղղված է թարգմանչական ուղեկցման ծառայության մատուցմանը խուլ և թույլ լսող անձանց համար, ինչպես նաև փորձված մասնագետների կողմից կազմակերպվող հայկական և ամերիկյան ժեստերի լեզվի դասընթացների կազմակերպմանը:
Ժեստերի լեզվի դասընթացները կլինեն շաբաթական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ 6-10 հոգանոց խմբում: Դասընթացների տևողությունն է 6 ամիս:
Հարկ է նշել, որ ուսումնական ծրագիրը ներառում է գործնական և տեղեկատվական դասընթացներ: Բացի կրթական դասընթացներից կազմակերպվում են քննարկումներ և փորձի փոխանակում Խուլերի իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ: Ամերիկյան ժեստերի լեզուն տիրապետող խուլերի համար կազմակերպվում են միջազգային քննարկումներ: Տիրապետելով ամերիկյան ժեստերի լեզվին, Խուլ և թույլ լսող անձինք այլևս մեկուսացված չեն լինի արտաքին աշխարհից, կկարողանան շփվել արտերկրի խուլերի հետ և ինտերնետի միջոցով մուտք կունենան անհրաժեշտ տեղեկատվությանը: Ինչ վերաբերում է թարգմանչական ուղեկցման ծառայություններին, թարգմանիչները 2 անձի հերթափոխությամբ իրականացնում են ծառայությունը` ըստ կազմված ժամանակացույցի: