Ֆրանսերեն լեզվի ակումբ

Category

Implemented Projects, Իրականացված ծրագրեր

About This Project

Տևողությունը`9 ամիս

ՎայրըՀրազդան, Կոտայքի մարզ, ՀՀ

Թիրախային խմբեր`Հրազդան քաղաքի թիվ 11 դպրոցի աշակերտները

Ընդհանուր նպատակը` նպաստել աշակերտների ֆրանսերենի իմացության խորացմանը

Ծրագրի նկարագրությունը`

Կայուն զարգացման հայկական հիմնադրամը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ մեկնարկում է «Ֆրանսերեն լեզվի ակումբ» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում Հրազդան քաղաքի թիվ 11 դպրոցում ստեղծվելու է ֆրանսերեն լեզվին նվիրված նվիրված նորագույն տեխնոլոգիաներով համալրված դասասենյակ, որտեղ աշակերտները հնարավորություն կունենան զարգացնել իրենց հաղորդակցական հմտությունները՝

Կայուն զարգացման հայկական հիմնադրամի կողմից ընտրված հմուտ մասնագետի շնորհիվ և ամրապնդել իրենց գիտելիքները՝ օգտվելով ֆրանկոֆոն հարուստ գրադարանից (կտրամադրվեն ֆրանսերեն բազմաբնույթ զարգացնող գրքեր, բառարաններ և հանրագիտարաններ):

Ծրագրի ընդհանուր տևողությունը 9 ամիս է, որի ավարտրից հետո դասասենյակի ողջ գույքը կհանձնվի դպրոցին՝ ծրագրի շարունակական բնույթն ապահովելու նպատակով:

Այս 9 ամիսների ընթացքում դպրոցում կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, որոնք ի ցույց կդնեն աշակերտների նորանոր ձեռքբերումները: