Նորություններ

Քննարկում՝ միտված քաղաքացիական հասարակություն-տեղական կառավարման մարմիններ երկխոսության խթանմանը

  |   Նորություններ

2015թ․ մարտի 27-ին տեղի կունենա «Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող կլոր սեղան՝ ՀՀ բոլոր մարզերից հրավիրված հասարակական կազմակերպությունների, ՏԻՄ-երի և Մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկումը միտված է քաղաքացիական հասարակություն-տեղական կառավարման մարմիններ երկխոսության խթանմանը, ինչպես նաև երկխոսության միջոցով  համայնքներում առկա հիմնախնդիրների վերհանմանը և հնարավոր լուծումների բացահայտմանը:

Ծրագիրը մեկնարկել է 2014թ-ի հոկտեմբերի 15-ին, Սոցիալական Օգնության Հայկական Միության (ՍՕՀՄ) և «Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամ»-ի աջակցությամբ: Ծրագրի իրականացման տեղական գործընկերը Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամն է։

Ծրագիրը միտված է Հայաստանում համայնքային հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների միավորումների կարողությունների հզորացմանը Երևանում և ՀՀ 10 մարզերում: