Նորություններ

Սպորտային սերունդ 2020/Երևանի ԼԽՈՒԵ կրթահամալիր

  |   Նորություններ
Դեկտեմբերի 10-ին Երևանի ԼԽՈՒԵ կրթահամալիրում տեղի ունեցավ «Սպորտային սերունդ 2020» ծրագրին նվիրված միջոցառում:
🏀Միջոցառումը մեկնարկեց ծրագրի շրջանակներում ձեռք բերված նոր մարզագույքի հանդիսավոր հանձնմամբ: ⚽
🏆Կրթահամալիրի պատվավոր հյուրերն էին Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
🤸‍🤹‍Աշակերտները հյուրերին ողջունեցին երգ ու պարով, ապա մարզադահլիճում ցուցադրեցին իրենց սպորտային ունակությունները՝ միաժամանակ փորձարկելով նոր մարզագույքը:
⚾ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, խոսեց «Սպորտային սերունդ» ծրագրի կարևորության մասին:
⚾Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանի խոսքով՝ երեխաների ոգևորությունը փաստում է ծրագրի հաջողված լինելու մասին: Պարոն Տուհադյանը հույս հայտնեց, որ նոր մարզագույքը խթան կհանդիսանա ԼԽՈՒԵ-ի սաների նորանոր մարզական հաջողությունների համար:
⚾️Կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանն իր հերթին շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար և ընդգծեց, որ այն կնպաստի իսկապես առողջ և սպորտային սերունդ ունենալուն:
🤾‍⛹‍ Ծրագիրն իրականացվում է Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի կողմից «Երեխաների համար ՈՒԵՖԱ» հիմնադրամի ( UEFA Foundation for Children) ֆինանսավորմամբ:

#UEFAFoundation; #UEFA; #AF4SD; #GenerationSport