Նորություններ

Աջակցություն հատուկ կրթական հաստատությունների բարեփոխմանը

  |   Նորություններ

Նախաձեռնությունը պատկանում է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամին՝ «Սուրբ Սարգիս» բարեգործական ընկերության և Ընկերական օգնության հայկական ընկերակցության (AAAS) հետ համագործակցությամբ, որի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը վերջինիս՝ հատուկ կրթական հաստատությունների բարեփոխման ծրագրի իրականացման հարցում:

Այս համատեքստում գործընկերները հանձն են առել մշակելու և ՀՀ Կրթության և Գիտության Նախարարությանը ներկայացնելու Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրը հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի վերափոխելու գործընթացի կազմակերպչական, ֆինանսական, մեթոդաբանական և իրավական հայեցակետերի քննարկման փաթեթ: Ներկայացված առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնի վարքի խնդիրներ ունեցող երեխաներին մատուցվող կրթական ծառայությունների բարելավումը:

Նախաձեռնության շրջանակներում նոյեմբերի 27-ին կրթահամալիրի տարածքում տեղի ունեցավ առաջին հանդիպումը՝ քննարկելու համար փաթեթում ներկայացվելիք թեմաները և մշակելու դրա նախնական տարբերակը: Հանդիպմանը մասնակցում էին ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը՝ Կրթության և Գիտության, Աշխատանքի և Սոցիալական Հարցերի նախարարությունների ներկայացուցիչներ, մասնագետներ ընտանիքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարզային հանրային ծառայություներից կանայք և երեխաներ, ոլորտում գործող տեղական և միջազգային ՀԿ-ների պատվիրակներ, ինչը թույլ տվեց քննարկումն ավելի արդյունավետ անցկացնել: