Ավստրալիայի ուղղակի օգնության ծրագիր Հայաստանում կանանց հզորացման համար
Կանանց հզորացումը փոքր ձեռնարկության ստեղծման և մասնագիտական ուսուցման միջոցով այն հաջող մոդելներից էր, որն անցյալ տարի կիրառեցինք վերջին պատերազմից տուժած կանանց օգնելու նպատակով:
2023թ.-ին Ավստրալիայի կառավարությունն աջակցեց մեր նախաձեռնությանը` նպաստելու կանանց ինքնուրույնության և ինքնաբավության հասնելու մեր առաքելությանը:
Ծրագրի շահառուները կանայք են, որոնց ամուսինները զոհվել կամ հաշմանդամ են դարձել 2020 թվականի պատերազմի ժամանակ։
Այս ծրագրի շրջանակներում2023 թվականին ֆինանսավորվել է 11 փոքր ձեռնարկություն և տասնհինգ մասնագիտական ուսուցում։
2024 թվականին «Ուղղակի օգնության» ծրագրի շրջանակում կֆինանսավորվեն ևս 15 փոքր ձեռնարկություն և 15 մասնագիտական դասընթաց Արցախից տեղահանված կանանց համար: