AF4SD

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մաքուր Սևան

Շրջակա միջավայրի պահպանումը և այդ նպատակով բնապահպանական կրթությունը գտնվում են Կայուն զարգացման հայկական հիմնադրամի ուշադրության կենտրոնում:

Հայկական բնության գոհարներից մեկը Սևանա լիճն է։ Ազգային խորհրդանիշ և Եվրասիայի ամենամեծ քաղցրահամ բարձր լեռնային լճերից մեկը լինելուց զատ` այն առաջին հերթին կենսական նշանակություն ունի Հայաստանի ընդհանուր էկոլոգիական հավասարակշռության և տնտեսության համար։

Չնայած վերջին տարիներին շրջակա միջավայրի պահպանության բազմաթիվ նախաձեռնություններին` ամառվա ընթացքում Սևանի 8 հանրային լողափերի շրջակա միջավայրի վատթարացումը շարունակվում է` պայմանավորված այցելուների անպատասխանատու գործողություններով։

«Սևան» ազգային պարկի  աղբահանության խնդիրը կարգավորելու և այցելուների շրջանում հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով` Veolia հիմնադրամի աջակցությամբ Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը լճի հանրային լողափերում տեղադրել է շրջակա միջավայրի պաշտպանության իրազեկման 68 գովազդային վահանակ, ինչպես նաև 240լ և 1100լ տարողությամբ 158 աղբաման:

Ամեն տարի Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամն, անհրաժեշտության դեպքում, թարմացնում է ինքնակպչուն պաստառները 60 ցուցանակների և 158 աղբարկղերի համար։

 

Բնապահպանական գիտելիքների իրազեկման արշավներ դպրոցներում

Շրջակա միջավայրի անուղղելի վտանգումից խուսափելու և բնական միջավայրին հասցվող վնասը նվազեցնելու համար Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը դպրոցներում կազմակերպել է վերամշակման դասընթացներ՝ լավագույն «Արվեստ թափոններից» մրցանակներով:

Դպրոցներում բնապահպանական իրազեկության զարգացումը բնապահպանական իրազեկ և գիտակից դառնալն է: Այն, թե ինչպես ենք մենք վարվում տանը կամ բնության մեջ, դրական կամ բացասաբար է ազդում շրջակա միջավայրի վրա:

Հիմնական ուղերձը, որը Հիմնադրամը փոխանցում է դպրոցականներին, շրջակա միջավայրի նկատմամբ մարդու վարքագիծը փոխելու անհրաժեշտությունն է:

Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Environnement 1
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Environnement 4
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Environnement 2
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Environnement 3