AF4SD

ՄԻԳՐԱՑԻԱ

Իր ստեղծումից ի վեր Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամն ակտիվ գործունեություն է ծավալում միգրանտների վերադարձի և վերաինտեգրման հարցերում: Միգրացիայի վերաբերյալ մեր փորձագիտությունը հիմնված է ձեռք բերված գիտելիքների և գործնական իրողությունների վրա: Մենք իրականացնում ենք ոլորտային գնահատումներ, մշակում ենք միգրացիոն քաղաքականության փաստաթղթեր, ճանապարհային քարտեզներ, ձեռնարկներ և գործիքակազմ:
Վերջին տարիներին միգրացիոն հոսքերի կառավարման ոլորտում Արհեստական բանականության համակարգերի աստիճանական ներդրումը սևեռել է մեր ուշադրությունը այս ոլորտում ԱԲ համակարգերի կիրառման իրավական նորմերի և էթիկայի հետ կապված հարցերի վրա:

ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՈՒՄ

Կայուն զարգացման հայկական հիմնադրամը աջակցում է խոցելի կանանց՝ փոքր բիզնեսի ստեղծման և մասնագիտական ​​ուսուցման կազմակերպման միջոցով։

Մեր աջակցությունն ապահովում է օգնության կայունությունը և նպաստում կանանց հզորացմանն ու ինքնաբավությանը:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի նպատակն է հասարակության բոլոր շերտերի և հատկապես առավել խոցելի խմբերի համար ապահովել կրթության հավասար հասանելիությունը: Հիմնադրամն իրականացնում է կրթության ոլորտում նորարարական ծրագրեր, ֆինանսավորում է համալսարանական կրթաթոշակներ, համալրում է դպրոցները և գրադարանները անհրաժեշտ գրականությամբ և սարքավորումներով:

ԽՈՑԵԼԻ ԱՆՁԻՆՔ

Հասարակությունը գնահատվում է ամենախոցելի անձանց հանդեպ իր վերաբերմունքով: 2020 թվականի պատերազմին հաջորդած դաժան իրողությունները նոր մարտահրավերներ են նետել Հայաստանին։ Կայուն զարգացման հայկական հիմնադրամն իր գործունեության կարևոր մասն է համարում աջակցությունը պատերազմից տուժածներին՝ հասարակության մեջ վերջիններիս ավելի լավ սոցիալական և տնտեսական ներառման համար: 

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ

Կազմակերպելով ֆրանսալեզու լայնածավալ միջոցառումներ՝ Կայուն զարգացման հայկական հիմնադրամը նպատակ ունի ամրապնդել ֆրանսախոս դպրոցների կարողությունները, խթանել ֆրանսերենը Հայաստանի հեռավոր մարզերում և իրականացնել լեզվամշակութային փոխանակումների ծրագրեր, որոնք նախատեսված են դրա երիտասարդների և երիտասարդ մասնագետների համար: 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ

Պետական և մասնավոր գործընկերներին բազմաբնույթ աջակցություն ցուցաբերելուց զատ` Կայուն զարգացման հայկական հիմնադրամը 2017 թվականից սկսած յուրաքանչյուր տարի թարմացնում է բնապահպանական թեմայով  իրազեկման վահանակները Սևանա լճի ափերին՝ նպատակ ունենալով բարելավել շրջակա միջավայրի նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը:

ԱԲ եվ թվային տեխնոլոգիաներ

Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ստեղծել է AI/ML ծրագրային ապահովման ոլորտի ինժեներներից կազմված  բազմապրոֆիլ թիմ, որն ԱԲ և թվային տեխնոլոգիաների ոլորտում նորանոր հնարավորություններ է փնտրում ծրագրային ապահովման անհատականացված կամ օժանդակ լուծումների, տվյալների վրա հիմնված կանխատեսումների, աութսորսինգի կամ այլ առաջադեմ ներդրումների միջոցով:

Ավելի քան մեկ տասնամյակ մենք աջակցում ենք տաղանդավոր ուսանողներին: Նրանցից շատերը դարձել են լիարժեք մասնագետներ, ովքեր կառուցում և իրականացնում են հավակնոտ ծրագրեր: Նրանք մեզ հետ կիսում են մի շարք ընդհանուր արժեքներ Հայաստանի կայուն զարգացման երկարաժամկետ տեսլականի վերաբերյալ։