Հպարտությամբ և ոգևորությամբ ամփոփում ենք մեր հերթական՝ այս անգամ ամբողջությամբ առցանց ձևաչափով անցկացված դասընթացը՝ «Արցախից տեղահանված կանանց հզորացում թվային գրագիտության միջոցով» ծրագրի շրջանակներում։
19 նպատակասլաց կանայք հաջողությամբ ավարտեցին դասընթացը՝ ստանալով իրենց ավարտական վկայականները։
Ծրագիրը, որն իրականացրել ենք Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի հետ համատեղ, ևս մեկ անգամ ապացուցեց, որ հեռավորությունը խոչընդոտ չէ զարգացման համար։
Մեր մասնակիցները սովորեցին վարպետորեն աշխատել MS Office և Google Workspace գործիքներով, ինչպես նաև յուրացրին համացանցի անվտանգ օգտագործման կանոնները։
Առցանց ձևաչափը ոչ միայն տրամադրեց կարևոր թվային գիտելիքներ, այլև ամրապնդեց մեր մասնակիցների ինքնավստահությունը և բացեց նոր դռներ մասնագիտական աճի համար։
Սրտանց շնորհավորում ենք մեր 19 շրջանավարտներին։

