AF4SD

Ֆրանսերենի դասասենյակներ

2018 թվականից ի վեր Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը ՀՀ տարբեր մարզերում ստեղծում է ֆրանսերենի դասասենյակներ։ Այս ծրագրի գործընկերն է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը:

Բոլոր դասասենյակներն ունեն հարմարավետ կահույք, համակարգիչ, պրոյեկտոր, ինտերակտիվ գրատախտակ և հարուստ գրադարան՝ իր ընթերցանության անկյունով։

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի նպատակն է հզորացնել ֆրանսախոս դպրոցների կարողությունները՝ ստեղծելով ուսումնական պայմաններ, որոնք և՛ հարմարավետ են, և՛ զվարճալի:

Ֆրանսերենի դասասենյակները գտնվում են հետևյալ դպրոցներում.

Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 11 դպրոց. 2018 թ

Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 8 դպրոց. 2019թ

Տավուշի մարզի Իջեւան քաղաքի թիվ 1 դպրոց. 2019թ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 2 դպրոց. 2019թ

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 10 դպրոց.

Շիրակի մարզի Ազատանի թիվ 10 դպրոց. 2021 թ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 3 դպրոց. 2022 թ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 2 դպրոց. 2023 թ

Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Education 5
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Projects-Francophonie -2
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Salles de français-1
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Francophonie 2020-3

Մեր աշխատանքը| Կրթություն| Ֆրանկոֆոնիա|Ֆրանսերենի դասասենյակներ|