AF4SD

Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք վերջին տարիներին նկատել են բազմաթիվ սոցիալական և կրթական խոչընդոտների նվազում։

Այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան՝ ուսուցման հատուկ խանգարումներ ունեցող երեխաների համար հարմարությունները բարելավելու համար:

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամն աջակցել է մի շարք դպրոցների՝  տարբերվող երեխաների համար կրթության հավասար հասանելիություն ապահովելու համար հարմարեցված պայմաններ ստեղծելու նպատակով:

Ոլորտի լավագույն մասնագետներով ստեղծել ենք ժեստերի լեզվի վիրտուալ բառարան և բոլոր նյութերը հանձնել Լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրին։

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը նաև օգնել է վարքագծի խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրին` վերջինս ռեսուրս կենտրոնի վերածելու գործընթաց արագացնելու համար:

Ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք ունեն գործազրկության և սոցիալապես մեկուսացման ամենաբարձր ցուցանիշները:

Մենք իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝  հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական և տնտեսական ինտեգրումը դյուրին դարձնելու նպատակով` կազմակերպելով հատուկ կարիքներին հարմարեցված մասնագիտական ​​վերապատրաստման հարյուրից ավելի դասընթացներ:

Ընդունելով Ձեր տարբերությունը և ինքնավստահություն ձեռք բերել նշանակում է, որ դԴուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարությունները ու լիարժեք կյանք վարել:

Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Deaf 4
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Deaf 1
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Deaf 3
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Deaf 2

|Մեր աշխատանքը|Խոցելի անձինք|Հումանիտար օգնություն|Հաշմանդամություն ունեցող անձինք|