AF4SD

Սպորտային Սերունդ 2020

Կանոնավոր սպորտը հնարավորություն է տալիս գնահատելու այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հարգանքը, թիմային ոգին, աշխատասիրությունը, քաղաքավարությունը և անձնական հաջողությունները, որոնք կարևոր են երիտասարդների սոցիալական և մասնագիտական ինտեգրման համար:

ՈՒԵՖԱ-ի Մանուկների հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Սպորտի սերունդ 2020» ծրագիրն ունի 2 բաղադրիչ։ Առաջին մասով նախատեսվել է մարզագույքով համալրել ՀՀ տարածքում գործող 15 հանրակրթական դպրոց։ Վերոնշյալ 15 դպրոցների ընտրությունը կատարվել է մրցութային կարգով։ Յուրաքանչյուր դպրոցի մարզագույքի համար տրամադրվել է 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ։

Մրցույթին մասնակցելու համար աշակերտները և նրանց ուսուցիչները պետք է նկարահանեին դպրոցի մասին հոլովակ: Տեսանյութը (10 րոպեն չգերազանցող) պետք է պատմեր դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտի ձեռքբերումների,  համայնքում նրանց ներգրավվածության և, իհարկե, դպրոցում սպորտի կարևորության մասին:

Ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում նախատեսվում էր կազմակերպել մի շարք մարզական միջոցառումներ: Նախատեսվում էր նաև հրավիրել հայտնի մարզիկներին կիսվելու իրենց փորձով, ընդգծելու սպորտի կարևորությունը կյանքում և ներկայացնելու իրենց դերը հասարակության մեջ։

Ծրագրի արդյունքները.

  • Տեսահոլովակների նկարահանմանը մասնակցել է 21938 աշակերտ,
  • Մրցույթին հայտ էր ներկայացրել 69 դպրոց Հայաստանի բոլոր մարզերից,
  • 16 դպրոց ստացել է նոր մարզագույք,
  • 3869 աշակերտ կարողացել է օգտվել նոր մարզագույքից,
  • Ծրագրի միջոցառումներին մասնակցել է 256 հաշմանդամություն ունեցող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտ:

Մարզագույք են ստացել հետևյալ դպրոցները.

1. Տավուշի մարզ, Չինարիի միջնակարգ դպրոց,
2. Սյունիքի մարզ, Մեղրու թիվ 2 դպրոց,
3. Շիրակի մարզ, Գյումրու թիվ 30 դպրոց,
4. Լոռու մարզ, Վահագնիի միջնակարգ դպրոց,
5. Երևանի ԼԽՈՒԵ դպրոց,
6. Երևանի թիվ 33 դպրոց,
7. Կոտայքի մարզ, Ակունքի միջնակարգ դպրոց,
8. Արմավիրի մարզ, Քարակերտի միջնակարգ դպրոց,
9. Արմավիրի մարզ, Լեռնագոգի միջնակարգ դպրոց,
10. Արմավիրի մարզ, Ալաշկերտի միջնակարգ դպրոց,
11. Արարատի մարզ, Ավշարի միջնակարգ դպրոց,
12. Արագածոտնի մարզ, Աշնակի միջնակարգ դպրոց,
13. Վայոց Ձորի մարզ, Աղավնաձորի միջնակարգ դպրոց,
14. Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոց,
15. Գեղարքունիքի շրջան, Սևանի թիվ 4 միջնակարգ դպրոց,
16. Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոց:

  • 4 մարզական միջոցառում է կազմակերպվել Գյումրու, Սևանի, Լեռնագոգի դպրոցներում և Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։
  • Սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպվել է 1 սպորտային մարտահրավեր:
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Projects-GS-2020-2
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Projects-GS-2020-3
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Projects-GS-2020
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Projects-GS-2020-4