AF4SD

Սպորտային սերունդ 2021​

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը ՈՒԵՖԱ-ի Մանուկների հիմնադրամի հետ համատեղ 2021 թվականին շարունակել է «Սպորտի սերունդ» ծրագիրը, որի նպատակն էր խթանել մարզական ակտիվությունը հայ երիտասարդների շրջանում։

Երիտասարդներին և երեխաներին մոտիվացնելու և իրենց ներուժն օգտագործելուն նպաստելու համար ծրագրի առաջին մասը նախատեսում էր 25 դպրոցների համար մարզագույքի տրամադրում, հիմնականում գյուղական համայնքներում:

Մասնակցելու համար դպրոցներն ուղարկել են  տեսանյութեր՝ նկարահանված աշակերտների կողմից: Այս կարճ տեսանյութերը պետք է պատմեին դպրոցական կյանքի, համայնքում աշակերտների ներգրավվածության և շրջակա միջավայրի պաշտպանության մասին՝ ծրագրի թիմի կողմից սահմանված չափանիշներին համապատասխան: Ֆիլմը պետք է ընդգծեր աշակերտների մոտիվացիան՝ ցույց տալով նրանց ձեռքբերումները սպորտի ոլորտում։

Ծրագրի շրջանակներում Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը կազմակերպել է նաև սպորտային միջոցառումներ, մրցույթներ, մարտահրավերներ և հանդիպումներ հայտնի մարզիկների հետ:

Ծրագիրը նպաստում է նաև հաշմանդամ երեխաներին սպորտային միջոցառումների մեջ ընդգրկելուն:

Ծրագրի արդյունքները.

  • 83 325 աշակերտ մասնակցել է տեսանյութերի նկարահանման գործում,
  • 244 դպրոց հայտ է ներկայացրել մրցույթին մասնակցելու նպատակով,
  • 25 դպրոց ընտրվել է հանձնաժողովի կողմից,
  • Սպորտային գույքից կարողացել է օգտվել 9 892 աշակերտ,
  • Ծրագրից օգտվել է հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող 302 աշակերտ,
  • Մարզագույք է տրվել հետևյալ դպրոցներին` (Կարբիի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզ, Բաղրամյանի միջնակարգ դպրոց, Արարատի մարզ, Եղեգնավանի միջնակարգ դպրոց, Արարատի մարզ, Հայաստանի միջնակարգ դպրոց, Արարատի մարզ, Սիսի միջնակարգ դպրոց, Արարատի մարզ, Առատաշենի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզ, Կարմիրաղբյուրի թիվ 2 միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզ, Գեղամավանի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզ, Վաղաշենի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզ, Երևանի թիվ 3 դպրոց, Երևանի թիվ 136 դպրոց, Ալավերդիի թիվ 10 դպրոց, Լոռու մարզ, Սպիտակի թիվ 5 հիմնական դպրոց, Լոռու մարզ, վանաձորի թիվ 16 հիմնական դպրոց, Լոռու մարզ, Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց, Կոտայքի մարզ, Պտղնիի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզ, Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզ, Գյումրու թիվ 7 դպրոց, Շիրակի մարզ, Լանջիկի միջնակարգ դպրոց, Շիրակի մարզ, Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց, Սյունիքի մարզ, Կոռնիձորի միջնակարգ դպրոց, Սյունիք մարզ, Եղեգնաձորի թիվ 3 դպրոց, Վայոց Ձորի մարզ, Այգեձորի միջնակարգ դպրոց, տավուշի մարզ, Բաղանիսի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզ, Վազաշենի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզ:
  • Կազմակերպվել է մարզագույքի 2 պաշտոնական հանձնում,
  • Կազմակերպվել է 3 հանդիպում անվանի մարզիկների հետ՝ Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբիշ, արծաթ (2021), ոսկե (2016) և բրոնզե (2012) օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի յոթակի և աշխարհի եռակի չեմպիոն), Նազիկ Ավդալյան (2012 թ. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն (2009), Եվրոպայի 2008 և 2016 թվականների չեմպիոն, Արման ՆԵՐՍԵՍՅԱՆ (դարպասապահ) և Ժիրայր ՇԱՂՈՅԱՆ (հարձակվող) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական,
  • 2 մարզական միջոցառում է կազմակերպվել Գյումրու թիվ 30 (2020թ. շահառու դպրոց) և Սպիտակի թիվ 2 դպրոցներում,
  • Սոցիալական ցանցերում կազմակերպվել է 1 սպորտային մարտահրավեր,
  • Ֆուտբոլի 1 նորաստեղծ թիմ (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն) ստացել է սպորտային հագուստ և գնդակներ։
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Projects-GS-2021-2
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Projects-GS-2021-1
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Projects-GS-2021-3
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Projects-GS-2021-4