AF4SD

Սպորտային սերունդ 2022​

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը ՈՒԵՖԱ-ի մանուկների հիմնադրամի հետ համագործակցությամբ 2022 թվականին շարունակել է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակն է խթանել մարզական ակտիվությունը հայ երիտասարդների շրջանում։

Երիտասարդներին և երեխաներին մոտիվացնելու և իրենց ներուժն օգտագործելուն նպաստելու համար ծրագրի առաջին մասը նախատեսում էր 25 դպրոցների համար մարզագույքի տրամադրում, հիմնականում գյուղական համայնքներում:

Մասնակցելու համար դպրոցներն ուղարկել են  տեսանյութեր՝ նկարահանված աշակերտների կողմից: Այս կարճ տեսանյութերը պետք է պատմեին դպրոցական կյանքի, համայնքում աշակերտների ներգրավվածության և շրջակա միջավայրի պաշտպանության մասին՝ ծրագրի թիմի կողմից սահմանված չափանիշներին համապատասխան: Ֆիլմը պետք է ընդգծեր աշակերտների մոտիվացիան՝ ցույց տալով նրանց ձեռքբերումները սպորտի ոլորտում։

Ծրագրի շրջանակներում Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը կազմակերպել է նաև սպորտային միջոցառումներ, մրցույթներ, մարտահրավերներ և հանդիպումներ հայտնի մարզիկների հետ:

Ծրագիրը նպաստում է նաև հաշմանդամ երեխաներին սպորտային միջոցառումների մեջ ընդգրկելուն:

Մրցույթին մասնակցեու հայտ է ուղարկել 304 դպրոց:

Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Projects-GS-2022-3
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Projects-GS-2022-4
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-Projects-GS-2022-5
Armenian-Fund-Sustainable-Development-AF4SD-News-3-GS-Nor-Hachn-3